Panorama.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Լիլիան Մորի Մասկիյեն ափսոսանք է հայտնել՝ Ուկրաինայի որոշման պատճառով, որը չեղարկել է ԵԽԽՎ-ին իր խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու հրավերը։ Ընտրությունները նախատեսված են հուլիսի 21-ին։

Լիլիան Մորի Պասկիյեն, պատասխանելով Վերին Ռադայի նախագահի նամակին, նշել է, որ Վեհաժողովը երկար պրակտիկա ունի Ուկրաինայի հետ դիտորդական առաքելություններում աշխատելու, դեռևս 1994 թ.-ից, ինչը նպաստել է երկրում զգալի բարելավումների՝ իրավական ու ընտրական բարեփոխումների առումով։

«Պետք է ընդգծել, որ Ուկրաինան, որպես Եվրախորհրդի անդամ, գտնվում է Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի ներքո և պարտավորվում է Վեհաժողովին հրավիրել նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը», - ավելացրել է ԵԽԽՎ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել