«Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման շուրջ կրքերը շարունակում են շիկանալ մեր երկրում, ու դրան նպաստեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հայտա­րարությունն այն մասին, որ օրակարգում են այդ կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները, որը նա ոգևորիչ համարեց: 

Նախ նշենք, որ Ստամբուլյան կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանն ու դրա դեմ պայքարին, կետեր կան, որոնք վերաբերում են սեռական դաստիարակությանն ու սեռական պատկանելիության խնդիրներին, ԼԳԲՏ իրավունքներին և այլն: 

ԵԽԽՎ պատ­վիրակները կոչ են արել ՀՀ իշխանությանը ձեռնարկել միջոցներ ԼԳԲՏ  հանրույթի անվտանգությունը և խտրա­կանությունից ազատությունն ապահովելու համար: Ու մինչ գործող իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե սա խայտառակություն է, իրականությունն այն է, որ հակասահմանադրական և հայերին ոչ հարիր այդ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2018 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի օրոք: Եվ ներկայիս իշխանությունների համար այն վավերացնելը ժառանգված միջազգային պարտավորություն է ընդամենը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել