Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» միջմրցաշրջանային պատրաստությունը կանցկացնի ԱՄՆ-ում։ Զինեդին Զիդանը հիմնական կազմի 24 ֆուտբոլիստների է ներառել հայտացուցակում, ինչպես նաև 6 ֆուտբոլիստների երկրորդ թիմից, այդ թվում նաև նորեկ Տակեֆուսա Կուբոյին՝ «ճապոնական» Մեսսիին։ 

Ակումբի հավաքը մեկնարկելու է հուլիսի 21-ին։ Թիմին ուշ են միանալու Միլիտաոն, Կասեմիրոն և Ֆեդե Վալվերդեն։ Նրանք իրենց ազգային հավաքականների կազմում մասնակցել են Կոպա Ամերիկային։ Դանի Սեբալյոսը և Խեսուս Վալյեխոն նույնպես ավելի ուշ կմիանան թիմին, քանի որ մասնակցում էին Մ-21 Եվրոպայի առաջնությանը Իսպանիայի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ իսպանացիները չեմպիոն են հռչակվել։ 

«Ռեալի» նորեկներ Էդեն Ազարը, Լուկա Յովիչը, Ֆերլան Մենդին և Ռոդրիգո Գոեսը լինելու են թիմի հետ առաջին իսկ օրից։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել