Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ամենաշատը սպասում էր արքայազն Հարիի երեխաների ծնվելուն։ Ինչպես հայտնել են թագավորական ընտանիքին մոտ աղբյուրները, 93-ամյա Նորին մեծությունը վախենում էր, որ գուցե չհասցնի տեսնել Հարիի երեխաներին, հաղորդում է woman.ru-ն:

Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդին՝ Արչի Հարիսոն Մաունթբեթեն-Վինձորը, ծնվել է մայիսի 6-ին: Արդեն երկու օր անց Էլիզաբեթ 2-րդը կարողացել է տեսնել իր ութերորդ ծոռնիկին։ Պարզվել է, որ թագուհին նախկինում վախեցել է, որ գուցե չկարողանա տեսնել Հարիի ժառանգներին:

Աղբյուրը հաղորդում է, որ, չնայած Արչիի ծննդյան ուրախությանը, Էլիզաբեթ 2-րդը չի կարողանա ներկա գտնվել նրա մկրտության արարողությանը զբաղվածության պատճառով։

Առաջին անգամը չէ, որ Նորին մեծությունը ստիպված է լինում նման կարևոր միջոցառում բաց թողնել: Թագուհին ներկա է գտնվել արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոթի մկրտություններին 2013 թվականի հոկտեմբերին և 2015 թվականի հուլիսին համապատասխանաբար, սակայն նախորդ տարվա հուլիսին նա բաց է թողել արքայազն Լուիի մկրտությունը՝ արքայազն Ֆիլիպի հետ Նորֆոլքում գտնվելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել