Tert.am-ը գրում է.

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ ձերբակալվել է անձ, որոնք մեղադրվում են հունիսի 20-21-ին Թբիլիսիի կենտրոնական փողոցներում անկարգություններ հրահրելու և ոստիկանների վրա հարձակվելու մեջ, հաղորդում է РИА Новости-ն:

Հինգշաբթի երկրի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հետաքննություն է իրականացնում Թբիլիսիում հունիսի 20-21-ին իրականացված զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման փորձ կատարելու վերաբերյալ հոդվածներով: Ըստ այդմ՝ մեղադրանքը հաստատվելու դեպքում նշված անձանց սպառնում է համապատասխանաբար 4-ից 6 և 15-ից 20 տարվա ազատազրկում:

«Հետաքննությունը պարզել է, որ չորս կասկածյալները տարբեր առարկաներով հարձակվել են ոստիկանների վրա և դիմադրություն են ցույց տվել նրանց», - ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել