Ռուսաստանի խոշոր երաժշտական ծառայությունների ներկայացուցիչները մեկնաբանել են Նինո Քաթամաձեի երգերի անհետացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալության տվյալներով՝ երգչուհու երգերն անհետացել են Yandex.Music, VKontakte, iTunes և Google Play Music ծառայություններից:

Ինչպես նշվում է, Քաթամաձեի երգերը հեռացնելու փաստը կապված է նրա հետ 2017-2018 թվականներին համագործակցության դադարեցմամբ, ընդ որում՝ խոսքը երգչուհու «Միստերիա զվուկա» լեյբլի հետ համագործակցության մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաթամաձեին սպառնացել են Ռուսաստանում համերգից հրաժարվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել