Tert.am-ը գրում է.

Tert.am-ը ներկայացնում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող առանձնատան վրա հարձակման կադրերը։  Հարձակումը տեղի էր ունեցել 2018թ. օգոստոսի 28–ին:

Հարձակման բուն գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ, Մկրտումյաններն  ունեն տուժողի կարգավիճակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի, այսօր տեղի ունեցավ դատական նիստ, որի ընթացքում Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը ներկայացրեց բողոքը, նա նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Մկրտումյանի գործողություններին պատշաճ քրեաիրավական գնահատական տրվի, սակայն միջնորդությունը մերժվել էր, Արման Արզումանյանը բողոքարկել է դատարան:

Ըստ պաշտպանի՝ Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, որ Գոռ Մկրտումյանը սկզբում իր մոտ գտնվող «Վալտեր» տեսակի գազային ատրճանակով կրակում է Հովհաննես Ռիժենկոյի դեմքին, և այդ ընթացքում Արման Մկրտումյանը ինչ-որ առարկայով հարվածներ է հասցնում Ռիժենկոյի մարմնի տարբեր մասերին: Տեսանյութից երևում է, որ ինքնաձիգն արդեն գտնվում է Գոռ Մկրտումյանի ձեռքում և դրանով հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյին: Ըստ պաշտպանի՝ այդ պահին զինված հարձակումն արդեն դադարած է եղել:

«Վայրկյաններ անց Արման Մկրտումյանը ատրճանակի բռնակով մի քանի հարված է հասցնում Հովհաննես Ռիժենկոյի գլխի շրջանում, տեսանյութից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն, այսինքն՝ վերջինիս կողմից բռնությունը կամ դիմադրությունը դադարել է, նա արդեն պաշտպանվում է»,-նկարագրել է պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել