Դուք լսե՞լ եք ոսկե կաթի մասին: Այդ ըմպելիքը բաղկացած է կոկոսի կաթից և քրքումից:

Քրքումը շատ առավելություներ ունի, այդ պատճառով Հնդկաստանում այն անվանում են «կյանքի համեմունք»:

Այուրվեդիկ և չինական բժշկությունն այս համեմունքն օգտագործում էին մաշկային խնդիրների, մկանների ձգվածության, հոդացավի, լյարդի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման, վերքերի ապաքինման համար:

Քրքումում պարունակվող քուրքումինը նպաստում է առողջության ամրապնդմանը և կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը:

Ոսկե կաթը շատ սննդարար և օգտակար ըմպելիք է, ունի շատ առավելություններ առողջության համար․

  • Կանխում է լյարդի վնասումը,
  • Պաշտպանում է ֆիբրոզից և թոքային թունավորությունից,
  • Խթանում է լեղու արտազատումը,
  • Արագացնում է վերքերի ապաքինումը,
  • Ճնշում է ուռուցքի աճը,
  • Պաշտպանում է կատարակտից,
  • Ճնշում է II տիպի դիաբետի ախտանիշերը,
  • Ճնշում է ռևմատոիդ արթրիտի ախտանիշերը,
  • Ճնշում է թրոմբոզը,
  • Ճնշում է ցրված սկլերոզի ախտանիշերը,
  • Ճնշում է Ալցգեյմերի հիվանդության ախտանիշերը,
  • Նպաստում է խոլեստերինի առողջ մակարդակին։

«Ոսկե կաթի» բաղադրատոմսը

Բաղադրիչները քրքումով մածուկի համար՝

  • ½ բաժակ ֆիլտրացված ջուր
  • ¼ բաժակ քրքումի փոշի
  • 1 պտղունց աղացած սև պղպեղ

Պատրաստումը՝

Բաղադրիչները խառնեք, դրեք միջին կրակի վրա, խառնեք, մինչև խիտ մածուկ ստացվի: Թողեք՝ սառչի և պահեք սառնարանում:

«Ոսկե կաթի» բաղադրիչները՝

  • 1 բաժակ կոկոսի կամ նուշի կաթ
  • ¼ թ/գ քրքումի մածուկ
  • 1 թ/գ կոկոսի յուղ
  • Մեղր՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից:

2. Միջին կրակի վրա եփեք՝ անընդհատ խառնելով, մի թողեք, որ խառնուրդը եռա:

3. Ավելացրեք մեղր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել