Tert.am-ը գրում է.

Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա կատարած մեկօրյա պաշտոնական այցի շրջանակում ընդունելության է արժանացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ, հաղորդում է РИА Новости-ն:

Պուտինը ռուսական պատվիրակության ուղեկցությամբ բարձրացել է Վատիկանի Առաքելական պալատի երկրորդ հարկ և սենեկաշարքով գրադարան մտել, որտեղ նրանց դիմավորել է Ֆրանցիսկը՝ սպիտակ պատմուճանով: Նրանք միմյանց ձեռք են սեղմել:

Պուտինը կաթոլիկների առաջնորդի հետ դեմ առ դեմ զրույց է ունեցել, որը մոտ մեկ ժամ է տևել, ընդ որում՝ լրատվամիջոցների ներկայությամբ նախագահն ու Հռոմի պապը ձեռնպահ են մնացել հայտարարություններից, իսկ վերջում նրանք պատվիրակության անդամների հետ համատեղ լուսանկար են արել:

Լուսանկարվելուց հետո կողմերը նվերներով են փոխանակվել: ՌԴ նախագահը Հռոմի պապին մակադրվագով «Սուրբ Պողոսն ու Պետրոսը» սրբապատկերն է նվիրել, ինչպես նաև ալբոմ՝ Միքելանջելոյի աշխատանքներով, իսկ Ֆրանցիսկոսը Կրեմլի ղեկավարին շքանշան է շնորհել և Վատիկանի տեսարանով XVIII տարի կտավ նվիրել, որը կախելու համար Պուտինը խոստացել է արժանի տեղ գտնել: Կողմերը նաև փաստաթղթերով են փոխանակվել: Հաղորդվում է, որ հանդիպումը լուսաբանող ռուս լրագրողները նույնպես նվերներ են ստացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել