Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի վերադարձի մասին։

41-ամյա դարպասապահը «ծեր սինյորայի» հետ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր է կնքել։ Աշխատավարձի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Բուֆֆոնը ստանալու է 1,5 միլիոն եվրո։

«Յուվենտուսի» լեգենդը հարազատ ակումբ է վերադարձել անվճար, քանի որ հունիսի 30-ին լրացել է նրա՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագրի ժամկետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել