Armenpress.am-ը գրում է.

Գյումրիում հուլիսի   4-ին  խոշոր ավտովթար է տեղի ունեցելՄուսայելյան փողոցում իրար են բախվել «ԶԻԼ-130» մակնիշի ջրատար և BMW մակնիշի մարդատար մեքենաներըԲախման հետևանքով ջրատարը գլխիվայր շրջվել է, 58- ամյա վարորդ  ՍՆիկոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Մարդատարի վարորդը չի տուժել:

Վթարի հանգամանքները ճշտելու նպատակով Ճանապարհային ոստիկանության քննիչները դեպքի վայրում կատարում էին չափագրումներ: Դեպքի վայր է ժամանել նաև հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ:

Կատարվածի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել