Գրանադայի և Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանների մասնագետները պրոֆեսորներ Անհել Հիլի և Ռոզա Օրտեգայի ղեկավարությամբ ուսումնասիրել են կաթի և կաթնամթերքի դերը քրոնիկական հիվանդությունների կանխարգելման գործընթացում, հաղորդում է Medicalxpress-ը:

Ինչպես նշվում է, կաթը ազդում է մկանների զանգվածի և ոսկորների ձևավորման վրա: Բացի այդ՝ դրա օգտագործումը կապված է միզապարկի և կոլոռեկտալ քաղցկեղի զարգացման ցածր վտանգի հետ: Նրանց մոտ, ովքեր ցածր յուղայնությամբ կաթ են օգտագործում, ավելի փոքր է նյութափոխանակության սինդրոմի և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը: Կապ կա նաև հղիության ընթացքում կաթի օգտագործման և նորածնի քաշի միջև:

Ավելի վաղ ամերիկացի հետազոտողները հայտարարել էին, որ մրգային հյութերը, այդ թվում՝ թարմ քամված, վնասակար են առողջությանը և կարող են վաղաժամ մահվան հանգեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել