Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին հարցազրույց է տվել Vesti.kz-ին՝ խոսելով իր ներկայիս վիճակի, ղազախական ակումբի զբաղեցրած դիրքի ու թիմի կազմի մասին:

Նախորդ տարի Մարկոս Պիզզելլին անհատական առումով հիանալի մրցաշրջան անցկացրեց, ինչն էլ օգնեց «Ակտոբեին» արժանի ձևով հանդես գալ Ղազախստանի առաջնությունում:

Ավելի ուշ, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ծանր վնասվածք ստացավ, բայց դա չխանգարեց երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը:
 

-Մարկո՛ս, հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում ու ե՞րբ կարելի է սպասել Ձեր վերադարձին խաղադաշտ:

-Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատությունից 5 ամիս անցել է, թիմի հետ արդեն շատ բան եմ անում, բայց անհատական աշխատանքի հետ կապված դեռ անելիքներ կան. այն պետք է, որպեսզի վերադառնամ առանց ռիսկի գործոնի ու լավագույն մարզավիճակում: Ցավոք, վերադառնալու հստակ օր չկա, ինչ կարող եմ, անում եմ, բայց վերականգնման հետ պիտի զգույշ լինեմ:

-«Ակտոբեի» հետ պայմանագրի երկարաձգումն այն էր, ինչ ուզո՞ւմ էիք:

-Այո, դեռ նախորդ տարվա սեպտեմբերին հասկացա, որ «Ակտոբեն» պատրաստ է թարմացման: Վնասվածքիցս հետո Սամատ Սմակովն ինձ խորհուրդ տվեց թուլանալ, ասաց, որ ամեն ինչ կանի ինձ այստեղ պահելու համար: Եվ ես, իհարկե, համաձայնեցի, հատկապես 2018 թվականից հետո զգում եմ, որ ավելի շատ բան կարող եմ անել այս թիմի համար:

-Անցած տարի ճանաչվեցիք Հայաստանի լավագույն խաղացող, դա Ձեր կարիերայի ամենահիշարժան մրցաշրջանների՞ց էր:

-Իհարկե, այն իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն էր, ինձ լավ զգացի, բայց այդ մրցանակը երբեք իմ նպատակը չի եղել, ուշադրություն չեմ դարձնում դրան: Ուղղակի օգնում եմ ակումբին կամ հավաքականին, դա ինձ երջանկացնում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել