Apple-ը մտադիր է հրաժարվել MacBook-ի ստեղնաշարերում 2015 թ.-ից օգտագործվող «թիթեռի» մեխանիզմից: Պատճառը դրանց անհուսալիությունն է, ինչպես նաև օգտվողների շրջանում ցածր հանրամատչելիությունը, գրում է 9to5mac-ը:

Վերլուծաբան Մին Չի Կուոի հրապարակված հաշվետվությունում ասվում է, որ Apple-ը «մկրատի» անջատիչների վրա հիմնված ստեղնաշարի նոր դիզայն կներկայացնի: Այս մեխանիզմը պետք է ապահովի ստեղների ամրությունը և երկարատև աշխատանքը:

MacBook Air-ը կատարելագործված մեխանիզմը կստանա արդեն 2019-ին, իսկ MacBook Pro-ն՝ միայն 2020 թ.-ին:

Նոր «մկրատի» մեխանիզմով ստեղնաշարը լրիվ այլ դիզայն է ներկայացնում, քան այն, ինչ նախկինում հնարավոր էր տեսնել MacBook-ում: Ըստ ամենայնի՝ այս դեպքում ապակե մանրաթելեր կօգտագործվեն ստեղների ապրությունը մեծացնելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել