Որքան մոտենում է Դատա­վորների ընդհանուր ժողովի հուլիսի 11-ին սպասվող արտահերթ նիստի օրը, այնքան դատավորների շրջանում աժիո­տաժը մեծանում է: 

Համայնքից մեզ պատմեցին, որ ԲԴԽ անդամի պաշտոնին հավակնողներն արդեն քանի օր է՝ «քարոզարշավ» են սկսել, զանգում-խնդրում են դատա­վորներին, որ իրենց թեկնածության օգտին քվեարկեն: 

Բանն այն է, որ արտահերթ այդ նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դա­տարանի Աջափնյակ և Դավթաշենի նստավայրում, կընտրեն ԲԴԽ երեք թեկնածուների: 

Հիշեցնենք՝ ԲԴԽ անդամ կարող են դառնալ 40 տարին լրացած, 10 տարի որպես դատավոր աշխատած, սակայն որևէ կարգա­պահական տույժի չենթարկված դատավորները: Բոլոր նրանք, ովքեր բավարարում են այս պահանջնե­րին, ինքնըստինքյան համարվում են ԲԴԽ դատավոր-անդամի թեկնա­ծու և ընդգրկվում են քվեաթերթի­կում: Այն դեպքերում, երբ հիշյալ պահանջներին համապատասխա­նող թեկնածուները չեն ցանկանում առաջադրվել, պետք է ներկայացնեն ինքնաբացարկի մասին դիմումներ, որոնց վերջնաժամկետը, համաձայն Դատական օրենսգրքի, ավարտվում է քվեարկության օրվան նախորդող հինգերորդ օրվա մինչև 18:00-ն: 

Ըստ նախնական տեղեկություննե­րի՝ նման պահանջներին համապա­տասխանող դատավորների թիվը հասնում է շուրջ 4 տասնյակի, սա­կայն, ելնելով Դատական օրենսգրքի իրավակարգավորումներից, անհրա­ժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ համա­մասնությամբ և որ դատական ատյանների դատավորներից պետք է համալրեն ԲԴԽ անդամների թա­փուր տեղերը: 

Բացի այդ, անհրա­ժեշտ է հաշվի առնել նաև դատա­վորների թեկնածուներից ընտրվելու դեպքում գենդերային համա­մասնության հարցը, որտեղ կին անդամների պարտադիր պահանջ էլ է նախատեսվում: Չնայած այս պա­հին դժվար է ասել՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրի երկու, թե երեք դատավոր, քանի որ դեռևս նախորդ տարվանից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիա­կան և վարչական պալատի նախա­գահի պաշտոնը ստանձնելու հիմքով ԲԴԽ անդամությունից հրաժարված Ռուզաննա Հակոբյանի փոխարեն, գենդերային սկզբունքով, ընտրվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը:

Բայց այս առումով էլ վճռաբեկ դատարանում արշալույսները խաղաղ չեն, քա­նի որ մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես բա­ժանվել է խմբերի, շատերը կողմ են, որ ԲԴԽ անդամ դառնա դատավոր Սուրեն Անտոնյանը:

Հաշվի առնելով, որ ներկայումս ԲԴԽ դատավոր 2 անդամներից մե­կը՝ Անի Մխիթարյանը, Վերաքննիչ դատարանի դատավոր է, իսկ մյուսը՝ Սերգեյ Չիչոյանը, մարգի դատավոր, հետևաբար, ԲԴԽ երկու անդամնե­րը պետք է ընտրվեն ընդհանուր իրավասության դատարանների դատավորներից, որոնց թվում են Երևան քաղաքի և մարզային առաջին ատյանի ընդհանուր իրա­վասության դատարանները, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանն ու սնանկության դատարանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել