ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տղամարդը լուսանկարել է լողափում խաղացող իր երեք երեխաներին, երբ նկատել է նրանց ուղղությամբ շարժվող հսկայական շնաձկանը: 

Հոր` Դեն Վաթսոնի խոսքերով` նա նկատել է, որ դեպի երեխաներն է շարժվում մուգ ինչ-որ բան: Մոտեցնելով նկարը` նա հասկացել է, որ դա շնաձուկ է, և շտապել է կնոջ մոտ` նրան հրահանգելով երեխաներին արագ դուրս բերել ջրից:

«Սարսափելի էր հետևել, թե ինչպես է շնաձուկն այդքան մոտ լողում իմ երեխաներին»,- պատմել է երեխաների մայրը` Սալի Վաթսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել