«Իրավական ուղի» ՀԿ-ն կազմակերպել է «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողով: 

Խորհրդաժողովին զեկույցներով հանդես են գալիս իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթը (Գերմանիա), իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ի.գ.թ., դոցենտ Արթուր Ղազինյանը, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Այվազյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը, ՄԻԵԴ իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։ 

Խորհրդաժողովի շրջանակում տեղի է ունենալու «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը՝ որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով քննարկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել