«Շատ քննարկվեց ԲԴԽ անդամի ընտ­րության հարցը, երբ «Իմ քայլը» խմբակ­ցության ներկայացրած թեկնածու Աննա Մարգարյանը չընտրվեց ներկայացրած պաշտոնին:

«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որոնց համաձայն՝ վարչապետը ծանր  խոսակցություն է ունեցել պատգամավորների հետ: Փաշինյանը հանդիմանել է խմբակցության ղեկավարությանն ու անդամներին՝ զարմանալով, թե ինչու են հարցը այդ օրը դրել քվեարկության, եթե գիտեին, որ գործուղման մեջ գտնվող պատգամավորներ կան:

Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ ևս մեկ արտահերթ լինի, որպեսզի կարողանան ԲԴԽ անդամի ընտրության հար­ցը կարգավորել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել