Անգլիայում ավտոմեքենայի՝ աճուրդի հանված պետհամարանիշը վաճառվել է շուրջ 306 000 դոլարով՝ դառնալով Միացյալ Թագավորությունում երբևէ վաճառված ամենաթանկ պետհամարանիշերից մեկը:

Ինչպես գրում է Daily Express պարբերականը, AJ1 գրությունը կրող պետհամարանիշն առաջին անգամ օգտագործվել է 1907թ.-ին Հյուսիսային Յորքշիր կոմսության ոստիկանության գունդստաբլ Ռոբերտ Բոույերի կողմից:

Պատմական պետհամարանիշը մոտ մեկ դար շարունակել է օգտագործվել կոմսության ոստիկանության կողմից, այնուհետև այն վաճառելու որոշում է կայացվել:

Հաղորդվում է, որ աճուրդից ստացված գումարը կուղղվի ոստիկանության կողմից կազմակերպված երկու ծրագրերի: Առաջինը Հյուսիսային Յորքշիրի ոստիկանության գլխամասի բակում գտնվող հիշատակի այգու պահպանում է, երկրորդը՝ ճանապարհային անվտանգությունը:

Պետհամարանիշի գնորդի անունը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ աճուրդի ժամանակ այն մեծ ուշադրության է արժանացել հավանական գնորդների շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել