ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Նյու Սմիրնա Բիչ քաղաքում տղամարդը որոշել է դրոնով լուսանկարել իր երեխաներին և պատահականորեն նկատել է նրանց մոտեցող շնաձկանը։

Դենիել Ուոթսոնը ընտանիքի և ընկերների հետ հանգստանալիս է եղել տեղի ծովափերից մեկում և որոշել է երկնքից մի քանի լուսանկարներ անել։ Դրոնի օդ բարձրանալուն պես սարքի վրայի լուսանկարչական ապարատը ցույց է տվել ջրի մեջ շարժվող սև կետ, որն անընդհատ մոտենալիս է եղել երեխաներին։ Ուոթսոնն այդ մասին պատմել է կնոջը, և նա անմիջապես երեխաներին ափ է հանել։

Այդ նույն երեկոյան նա լուսանկարներն ավելի լավ որակով ուսումնասիրելիս տեսել է, որ սև կետը շնաձուկ է, որը շարժվելիս է եղել մարդկանց ուղղությամբ։ Դենիելը լուսանկարները ցույց է տվել երեխաներին, ովքեր, ըստ նրա, միաժամանակ և՛ վախեցել են և՛ ապշել։ Ընտանիքը նաև իմացել է, որ այդ դեպքից մի որոշ ժամանակ առաջ այդ տարաժաշրջանում շնաձուկը հարձակվել է մարդու վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել