Վարշավայի համալսարանի հնագետ Կամիլ Կուրաշևիչը հայտնել է, որ գիտնականները գրեթե բացատրել են Ջոսերի եգիպտական բուրգը շրջապատող խրամուղու գաղտնիքը: Այս մասին հաղորդում է Science in Poland-ը:

Նրա խոսքով՝ այս խրամատը փարավոնի՝ անդրաշխարհ տանող ուղու եռաչափ մոդելն է:

Հնագետի խոսքով՝ այն իրենից ներկայացնում է 20 մ խորությամբ և 40 մետր լայնություն ունեցող խրամատ, այնտեղ կան նաև ցածր հորիզոնական միջանցքներ:

Այդ միջանցքներից մեկը տանում է դեպի մի ոչ մեծ սենյակ, որտեղ օձի նկարով հարպուն է գտնվում։ Հնագետի կարծիքով՝ այդ զենքը կարող է նշանակել Եգիպտոսի առաջնորդին սպասող վտանգ կամ անդրաշխարհ տանող ճանապարհի համար պաշտպանական միջոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել