Կարևոր նպատակի հասնելու համար ամենալավ գծերը հաստատակամությունն ու համառությունն են։ Սակայն մարդկանց հետ հասարակ շփման ժամանակ ոչ միշտ է այն լավ և երբեմն ցույց է տալիս, որ մարդը ճկուն չէ և չի կարող հարմարվել իրավիճակին և, անկախ ամեն ինչից, առաջ է տանում սեփական տեսակետը։

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները օժտված են հզոր կամքով և վճռականությամբ, որոնց շնորհիվ նրանք շարժվում են իրենց ցանկացած ուղղությամբ։ Այս ուղղությունից նրանց շեղելն այդքան էլ հեշտ չէ, անգամ եթե առջևում անհաղթահարելի խոչընդոտներ կան։ Պետք է շատ տանջվել, որպեսզի Խոյերը փոխեն իրենց ուղղությունը։ Դա շատ հազվադեպ է ստացվում։

Ցուլ

Եթե համառ ցուլը որոշել է որևէ բան ստանալ, ապա ոչ մի պատնեշ նրան չի կարող խանգարել։ Այդ պատճառով ավելի լավ է չկանգնել նրա ճանապարհին և չասել, որ կասկածում եք նրա հաջողության վրա։ Նրանք ոչ միայն չեն հավատա ձեզ, այլ նաև կհեռացնեն ընկերների ցանկից։

Այծեղջյուր

Այծեղջյուրները՝ որպես պատասխանատու ռեալիստներ և կարգապահ կատարողներ, ձգտում են առաջադրանքները կատարել այնպես, ինչպես որ նշված է ուղեցույցում։ Նրանց համար նահանջը մեկ քայլ աջ կամ ձախ նշանակում է կատարյալ աղետ։ Ճիշտ է, երբեմն նրանք կարող են ընդունել կտրուկ փոփոխությունները, սակայն միայն այն բանի համար, որպեսզի չդավաճանեն սեփական աշխատասիրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել