Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը և ԱՄՆ-ը հրատապ խորհրդատվություններ են անցկացնում`  երկու երկրների ստորջրյա նավերի բախման հետ կապված: Այդ մասին հայտնում է իսրայելական ռազմական DEBKAfile պորտալը:

Պարբերականը, անանուն աղբյուրներին հղումով, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ալյասկայից ոչ հեռու` ամերիկյան տարածքային ջրերում, երբ ամերիկյան նավը փորձել է գրավել ռուսական ատոմային սուզանավը:

Նախօրեին ՌԴ ՊՆ-ն հայտնեց 14 նավաստիների մահվան մասին` ստորջրյա ապարատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով:

Այսօր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում խուսափեց հայտնել կատարվածի մանրամասները` ասելով, որ դա «պետական գաղտնիք» է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել