Panorama.am-ը գրում է.

Վրաստանը մինչև տարեվերջ կկորցնի 1 միլիոն զբոսաշրջիկ Ռուսաստանից և շուրջ 2 միլիարդ լարի (շուրջ 710 մլն դոլար): Այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ նախորդ տարի Վրաստան է այցելել 1,4 մլն ռուսաստանցի, իսկ եկամուտը կազմել է 2 մլրդ լարի: Այս տարի, ըստ նրա, ակնկալվում էր, որ ռուսաստանցի տուրիստների թիվը կհասներ 1,7 մլն-ի, իսկ դրանից ստացված եկամուտները՝ 2,5 մլրդ լարի:

«Ներկայումս  ամենակարևորն այն է, որ  շարունակենք հայտնել՝ Վրաստանը անվտանգ ուղղություն է, և մեր թիմը փորձում է բոլոր ջանքերը գործադրել, որ ցանկացած երկրի ցանկացած տուրիստ դրանում համոզվի», - հայտարարել է Մարիամ Քվրիվիշվիլին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել