Սասեքսի դքսուհի Մեգանին կասկածում են ծննդաբերությունից հետո թանկարժեք զարդերի միջոցով վերականգնվելու փորձի մեջ, հաղորդում է Daily Mail-ը:

Լրագրողները նկատել են, որ վերջերս Մեգան Մարքլը հանրության մեջ է հայտնվում փիրուզյա զարդերով: Օրինակ` հանգստյան օրերին նա լոնդոնյան բեյսբոլի խաղին հայտնվել է փիրուզյա ուղղանկյուն ականջօղերով, իսկ որդու՝ Արչիի ծննդից հետո, Վինձորի ամրոցում առաջին հարցազրույցի օրը՝ նույն քարից մանյակով:

Թանկարժեք քարերի փորձագետ և գրող Հիզեր Ասկինոիզը ենթադրում է, որ դքսուհին այս քարը կրում է ծննդաբերությունից հետո վերականգնումն արագացնելու համար: «Այս հրաշալի թանկարժեք քարը արժե կրել, եթե ցանկանում եք կենտրոնանալ ձեր առողջության վրա: Փիրուզը կատարյալ բյուրեղ է նորաթուխ մայրիկների համար, այն նրանց օրհնություն է տալիս»,- բացատրել է Հիզերը: Մասնագետը նաև նշել է, որ հենց փիրուզն է նպաստում հիվանդություններից հետո արագ բուժմանն ու վերականգնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել