Tert.am-ը գրում է.

Հուլիսի 1-ի բողոքի ակցիայից հետո հանդիպել ենք Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, այս պահին բողոքի ակցիաները չենք շարունակելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից Արմեն Կիրակոսյանը՝ հավելով, որ քննարկվել է հուլիսի մեկից աշխատանքից զրկված 200 աշխատողներին այլընտրանքային աշխատանքի տեղավորելու հարցը:

«Մարզպետի հետ խոսեցինք, պայմանավորվեցինք հանդիպել երկուշաբթի օրը, այս անգամ հանդիպմանը կմասնակցեն կառավարությունից ներկայացուցիչներ, «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության տնօրենը ևս: Պետք է հասկանանք, թե խնդիրն ինչպես է լուծվելու, այսքան մարդ բարդ իրավիճակում է հայտնվել: Եթե խնդիրը չլուծվի, բողոքի ակցիաները շարունակելու ենք»,- նշեց նա՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել