Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ժամը 15։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 Շտապօգնության 2-րդ ենթակայանից, որ բժիշկների հերթապահ թիվ 21 խումբը կանչով մեկնել է Բաշինջաղյան փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդը դանակով հարձակվել է բժշկի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տան բնակիչ 56-ամյա Գագիկ Ղ․-ն դանակով հարձակվել է իրեն օգնության ձեռք մեկնող շտապօգնության բժիշկ 38-ամյա Գառնիկ Բ․-ի վրա, սպառնալով, որ նրան սպանելու է։

Ոստիկանները Գագիկ Ղ․-ին բերման են ենթարկել Ոստիկանություն, որտեղ բացատրություն տալուց հետո նա ազատ է արձակվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել