Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուպերի «Աստղ ծնվեց» երաժշտական ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականին, դարձել է արդիականության ամենավաճառվող ձայնապնակը: Այդ մասին  հաղորդել է Variety-ն:

Թրեքների ժողովածուն ամբողջ աշխարհում վաճառվել է վեց միլիոն օրինակ քանակով: Նաեւ ԱՄՆ-ի Ձայնագրող ընկերությունների ասոցիացիան (RIAA) հայտարարել է, որ «Աստղ ծնվեց» ալբոմը երկու անգամ դարձել է պլատինե:

Այդ ձայնապնակը դարձել է Billboard 200 հիթ-շքերթի առաջատարը, իսկ Shallow կոմպոզիցիան, որը Լեդի Գագային եւ Բրեդլի Քուպերին «Օսկար» մրցանակ բերեց «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում («Աստղ ծնվեց»), Billboard Hot 100-ի վերին հորիզոնականները զբաղեցրել է 2019 թվականի մարտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել