ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհին կազինոյի տարածքում ոտքը կոտրելուց հետո 3 մլն դոլար փոխհատուցում է ստացել կազինոյից դատական հայցի արդյունքում՝ գրում է lenta.ru-ն։

2016թ․ սեպտեմբերին Լինդա Սադովսկին դիպել է հատակին ընկած «Զգուշացեք, հատակը թաց է» մակագրությամբ տախտակին, որը հաստատության աշխատակիցներն անուշադրության պատճառով չէին վերցրել։ Արդյունքում կինը ընկել և ջարդել է ծունկը։ Նրան վիրահատել և մետաղական իմպլանտ են դրել։

Լինդան դատարան է դիմել և փոխհատուցում պահանջել կազինոյի տնօրենությունից։ Արդյունքում դատարանը հօգուտ նրա կազինոյից գանձել է 3 մլն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել