Ավստրալիայում կենսաբանները սարդի նոր տեսակ են հայտնաբերել, որի անսովոր արտաքինը նմանեցրել են հեղինակավոր Chanel նորաձևության տան դիզայներ Կարլ Լագերֆելդին, որը մահացել էր տարեսկզբին, գրում է Evolutionary Systematics-ը:

«Երբ տեսանք այդ արարածին, այն մեզ միանգամից Կարլ Լագերֆելդի համեստ և խիստ ոճը հիշեցրեց: Օրինակ՝ նրա ոտիկների սև հետքերը նման են այն ձեռնոցներին, որոնք միշտ կրում էր գերմանացի դիզայները»,- ասել է Համբուրգի համալսարանի գիտնական Դանիլո Հարմսը:

Jotus դասին պատկանող սարդը ստացել է Jotus karllagerfeldi անունը՝ ի պատիվ հանգուցյալ դիզայների: Այն հանդիպում է միայն Ավստրալիայում և հարակից կղզիներում:

Սարդերի այս դասի բոլոր ներկայացուցիչները որսում են ոչ թե սարդոստայնի օգնությամբ, ինչպես տնային սարդերը, այլ հետապնդում և դարանակալում են զոհին: Դրանում նրանց օգնում է արագ արձագանքելու չափազանց զարգացած կարողությունը, ինչպես նաև «եռաչափ» տեսողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել