Վրացի երգչուհի Նինո Քաթամաձեն դեռևս չի չեղարկել իր համերգը Ռուսաստանում: Մոսկվայի Crocus City Hall-ում համերգի կազմակերպիչը երգչուհու կողմից որևէ ծանուցում չի ստացել: Այս մասին հայտնել է Crocus Group-ի ներկայացուցիչ Յուլիա Պառադոն:

«Կազմակերպիչը բանակցում է երգչուհու հետ: Այս պահին համերգը չեղարկելու մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չի ստացվել»,- հայտարարել է նա RNS-ին տված հարցազրույցում:

Համերգը նախատեսված է 2020 թ.-ի մարտի 27-ին: Առաջիկա համերգի մասին տեղեկությունը դեռևս տեղադրված է երգչուհու կայքում: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարող են տոմսեր ձեռք բերել:

Հունիսի 30-ին երգչուհին Facebook-ում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ հայտարարել է, որ նա այլևս երբեք հանդես չի գա Ռուսաստանում, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձնական թշնամի է անվանել: Սոսո Պավլիաշվիլին կոչ է արել չդատապարտել երգչուհուն այդ արտահայտության համար: Նա իր հայրենակցուհուն տաղանդավոր կատարող է անվանել, նրա որոշումը բացատրելով զգացմունքների դրսևորմամբ, գրել է News.ru-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել