Ճապոնական Կուրասակի քաղաքում գտնվող տունը AR House 2019 մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է աշխարհի լավագույն տուն։

Մեկհարկանի շինությունը նախագծվել է General Design Co-ի Տոկիոյի գրասենյակի կողմից։ Ճարտարապետները որպես հիմք վերցրել են հին տուն և նրանից կառուցել են նորը, որը համապատասխանում է ժամանակակից բոլոր պահանջներին։ Միևնույն ժամանակ պահպանվել է պատմական շինության տանիքը։

Ընդհանուր AR House 2019 մրցանակաբաշխությանը մասնակցել են ավելի քան 200 նախագիծ ամբողջ աշխարհից։ Ժյուրիի անդամներից են եղել հայտնի ճարտարապետներ Տակեսի Հայացուն (Ճապոնիա/Մեծ Բրիտանիա), Մանտե Կուլան և Բեատե Հելմեբակը (Նորվեգիա) և բրիտանացի Սթիվեն Թեյլորը։

Բացի Կուրասակիում գտնվող տնից բարձր գնահատականների են արժանացել նաև ևս 5 նախագիծ, որոնք գտնվում են Շվեյցարիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Չինաստանում և Ճապոնիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել