Եթե դուք ադեն 30 տարեկան եք, ապա ձեզ կարելի է շնորհավորել, քանի որ առանց կասկածելու դուք դիմացել եք ավելի քան 50 տարբեր ենթադրյալ աշխարհի վերջերի։ Այստեղ հավաքված են 7 ամենահիմար պատճառները, որոնք կարող էին աշխարհի վերջի պատճառ դառնալ։

1994 թվական, սեպտեմբերի 6

Ամերիկացի քարոզիչ Հարոլդ Քեմփինգը գուշակել էր, որ հենց այդ օրն է լինելու Հիսուսի երկրորդ գալուստը, որից հետո նրա հետ կապված մի շարք իրադարձություններ են կատարվելու՝ սկսված ապոկալիպսիսից և դատաստանից ու վերջացրած ջրհեղեղով։ Անձամբ գուշակը և իր մի քանի հարյուր հետևորդներ այդ օրը դիմավորեցին Կալիֆոռնիայում։ Երբ պարզ դարձավ, որ աշխարհի վերջ չի լինելու քարոզիչն իրեն չկորցրեց և հայտարարեց, որ աշխարհի վերջը լինելու է 2011 թվականի մայիսի 21-ին։

1996 թվական, դեկտեմբերի 17

Ամերիկացի պայծառատես Շելդոն Նիդլը խոստացել էր, որ հենց այդ օրը բոլոր մարդկանց կմոխրացնեն երկնքից իջած այլմոլորակայինները և հրեշտակները։ Թե ինչու է ընտրվել այսքան տարօրինակ դաշինք, մենք երևի թե այդպես էլ չենք իմանա։

1997 թվական, հոկտեմբերի 26

Այս անգամ աչքի են ընկել ռուսները, ովքեր ամենայն լրջությամբ հայտարարել էին, որ կապ են հաստատել Գուֆեր մոլորակի ներկայացուցիչների հետ, ովքեր էլ մտերմիկ զրույցի ժամանակ ասել են այն օրը, երբ տեղի է ունենալու աշխարհի վերջը։

1998 թվական, առանց օրը նշելու

Եվ կրկին Ռուսաստան։ Այս անգամ Չելյաբինսկի գուշակները ենթադրել էին, որ հենց այդ տարի Երկիրը բախվելու է երկնաքարի հետ, և արդյունքում մագնիսական դաշտերը տեղափոխվելու են, որն էլ դառնալու է աշխարհի վերջի պատճառ։

1998 թվական, սեպտեմբեր-հոկտեմբեր

«Կենդանի քրիստոնեություն» շարժումը՝ Էմիլ Բակտաշևի և Թամարա Ֆեոդորովայի գլխավորությամբ, զինվելով աստղագիտության և մոլեկուլյար ֆիզիկայի դասագրքերով եկել էին եզրակացության, որ այդ ժամանակահատվածում պայթելու է Ալֆա Ցենտավրա աստղը։ Պայթելուց հետո այն մահացու ճառագայթներ է թողնելու, որն այրելու է Երկրի հարավային հատվածը։

1999 թվական, առանց ամսաթվի

Պավել Մուխորոտովի գլխավորությամբ գործող Մոլյոբկինսկի եռանկյունին երևի թե ամենահնարամիտն էր։ Նրանց տեսության համաձայն՝ մեր մոլորակը և մենք՝ այդ թվում, Տրոն մոլորակի գիտական փորձն ենք։ Սակայն ինչ-ինչ պատճառներով փորձն անհաջող ընթացք է ստացել, և հիմա բոլորիս վերացում է սպառնում։

2011 թվական, մայիսի 21

Արդեն բոլորիս ծանոթ Հարոլդ Քեմփինգն ապրեց մինչև իր գուշակած երկրորդ աշխարհի վերջը։ Այս անգամ նրա քարոզչությունն ավելի մեծ թափ հավաքեց։ Աշխարհի վերջի մասին սկսեց խոսել նրա սեփական Family radio-ն։ Քեմփինգը մի շարք նոր հետևորդներ ձեռք բերեց։ Ամբողջ աշխարհում իրականացված PR-ի արդյունքում մի շարք գովազդներ և պաստառներ տեղադրվեցին։ Նշվում էր, որ այդ օրը՝ 18։00-ին, կենդանանալու են բոլոր մահացածները, հավատացյալների 2 %-ը միանգամից հայտնվելու է դրախտում, իսկ մնացածը մինչև դժոխքում հայտնվելը մնալու են Երկրի վրա, որպեսզի զգան աշխարհի վերջի հետևանքները։

2011 թվական, հոկտեմբերի 21

Եվ կրկին Հարոլդ Քեմփինգը, ում համառությանը կարելի է նախանձել։ Այն բանից հետո, երբ մայիսի 21-ին ոչ մի դեպք չեղավ, նա բացատրեց, որ տեղի է ունեցել «հոգևոր» աշխարհի վերջ, և որ ֆիզիկական աշխարհի վերջը լինելու է 2011 թվականի հոկտեմբերի 21-ին։ Սակայն, ինչպես գիտենք, հոկտեմբերի 21-ին նույնպես աշխարհի վերջ տեղի չունեցավ, իսկ Հարոլդն էլ արդյունքում ներողություն խնդրեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել