Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ դատարանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մերժել է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ կասկածվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը:

Գևորգյանը նշեց, որ դատարանի կողմից մերժման որոշումը ստանալուց հետո պատրաստվում է կրկին բողոքարկել այն:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  հունիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել