Ինքնաթիռը համարվում է անվտանգ փոխադրամիջոց, իսկ ավիավթարներ բավականին հազվադեպ են լինում։ Յուրաքանչյուր վթարից հետո մանրակրկիտ քննություն է ընթանում։ Այնուամենայնիվ, որոշ ավիավթարների պատճառներ դեռևս մնում են չբացահայտված։

Ամելի Էրհարթի անհետացումը

Ամենահայտնի անհետացումն, անկասկած, ամենահայտնի օդաչուներից մեկի՝ Ամելի Էրհարթի անհետացումն է, ով անհետացել է 1937 թվականին, երբ փորձել է թռչելով անցնել ողջ երկրագունդը։ Ամերիկացի հայտնի գրողը և ավիացիայի մեծ սիրահարը կապիտան Ֆրեդ Նունանի հետ միասին Խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս է եղել, երբ նրա ինքնաթիռը ենթադրաբար վթարի է ենթարկվել։

Շուրջ 2 տարի անարդյունք փնտրտուքից հետո օդաչուները համարվեցին զոհված։ Չնայած սրան՝ բազմաթիվ արկածախնդիրներ դեռևս երկար ժամանակ շարունակում էին փնտրել Ամելիին։

Air France 447

2009 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչող Air France 447 ինքնաթիռի վթարից հետո, նրա մնացորդները գտնելու համար պահանջվեց 5 օր, իսկ 4 հազար կմ խորության վրա գտնվող «սև արկղը» հայտնաբերելու համար՝ երկու տարի։ Ինքնաթիռի 228 ուղևորներն էլ մահացել են։

Ֆրանսիացի մասնագետները պարզել են, որ ինքնաթիռի ինքնակառավարումն անջատվել է այն բանից հետո, երբ քամու արագության ցուցիչը սկսել է սխալ աշխատել։ Դրանից հետո օդաչուն ինքնաթիռը շատ մեծ անկյան տակ է բարձրացրել, որը թույլ չի տվել պահպանել անհրաժեշտ արագություն և գրեթե կանգնեցրել է ինքնաթիռը։ Air France կազմակերպությունը հերքում է այս վարկածը։

Ավիավթար Ատլանտյան օվկիանոսի վրա

1999 թվականի հոկտեմբերի 31-ին Կահիրեից Նյու Յորք թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ատլանտյան օվկիանոսի վրա։ Ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Քանի որ վթարը տեղի էր ունեցել միջազգային ջրերի վրա, ապա քննություն իրականացնելու պարտականությունն ընկնում էր եգիպտական իշխանությունների վրա։

Սկզբում նրանք ԱՄՆ-ին խնդրեցին իրենց անունից հետաքննություն իրականացնել, սակայն այն բանից հետո, երբ ամերիկացի մասնագետները եկան եզրակացության, որ եգիպտացի օդաչուն միտումնավոր է ինքնաթիռն ուղղել ջրի վրա, քանի որ կազմակերպությունը նրան պատժել է սեքսուալ ոտնձգությունների համար, նրանք ետ կանչեցին իրենց խնդրանքը։ Եգիպտական իշխանություններն արդյունքում հայտարարեցին, որ վթարի պատճառը եղել է ինքնաթիռի կառավարման համակարգի անսարքությունը։

«Աստղային փոշի» և այլմոլորակայիններ

1947 թվականի օգոստոսին բրիտանական Avro Lancastrian կազմակերպության Star Dust («Աստղային փոշի») անվանումով ինքնաթիռն արգենտինական Անդերում բախվեց լեռանը։ Փրկարարական խմբերը վերադարձան ձեռնունայն, իսկ թերթերում սկսվեցին շրջանառվել դավադրության տեսություններ սաբոտաժի և անգամ սխալ հասկացված կոդավորված հաղորդագրության մասին, որն ուղարկել էին այլմոլորակայինները։

Այս տեսությունները հերքվել են միայն 50 տարի անց, երբ լեռնագնացները պատահաբար հայտնաբերեցին ինքնաթիռի մնացորդները։

Բերմունդյան եռանկյունի

Ինչպես պատմում են ահռելի քանակությամբ ինքնաթիռներ և նավեր են անհետացել Բերմունդների, Ֆլորիդայի և Պուերտո Ռիկոյի եռանկյունու միջև։ Բրիտանական South American Airways կազմակերպության 2 ինքնաթիռ այստեղ անհետացել են 1940 թվականին։

BBC-ի լրագրողների 2009 թվականի հետաքնությունը ցույց է տվել, որ այդ ինքնաթիռներից մեկն ընկել է տեխնիկական անսարքությունների պատճառով, իսկ երկրորդը՝ վառելիքի անբավարարության պատճառով։ Այնուամենայնիվ, Բերմունդյան եռանկյունու մասին առասպելը շարունակում է ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել