Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը դարձյալ հայտնվել է իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում։ 

Ինչպես հաղորդում է Yahoo Sport-ը, կատալոնական «Բարսելոնայի» համար 28-ամյա հարձակվողը տրանսֆերային գլխավոր թիրախն է լինելու ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Լակազետի անունը ավելի վաղ կապվում էր «Բարսելոնա» տեղափոխության հետ, սակայն գործարք չէր կայացել։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները պատրաստվում են մոտ օրերս հանդիպել «Արսենալի» ղեկավարության հետ և քննարկել ապագայի հետ կապված որոշ հարցեր։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել