Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 30-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 55-ամյա Մյասնիկ Գ.-ն իր վարած KIA Sorento մակնիշի 77 VP 877 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Մյասնիկ Գ.-ն տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի (բժշկական կենտրոնի) շտապօգնության բժիշկների կողմից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել