Վլադիմիր Պուտինի բաժակի նման բաժակը վաճառվում է չինական Taobao օնլայն առևտրային հարթակում։ Global Times հրատարակչությունը Twitter-ի իր էջում հրապարակել է կայքից սքրինշոթ, որում առաջարկվում են մի շարք ապրանքատեսակներ, որոնք հիշեցնում են ՌԴ նախագահի թերմոբաժակը։

Բաժակի գինը 50-ից 200 յուան է։ Հրատարակչությունը մեջբերում է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքն այն մասին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը G20-ին իր բաժակով եկել․ «Պատճառն այն է, որ նա մշտապես թեյ է խմում այդ թերմոսից»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել