Hraparak.am-ը գրում է.

ԱԺ նախկին Հանրապետական խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի հետևում ԱԺ նիստերի աշխատանքներին, բայց երբեմն նայել է ու վատ տպավորություն է կազմել «սիրուն աղջիկ» և այլ արտահայտություններից, «լեքսիկոնից»։ Նաև, որ մածուն են բերում ԱԺ, լեզվակռիվների մեջ մտնում։

Hraparak.am-ի հարցին, թե ձեզ մոտ էլ հարում էին ֆոլկլորի ժանրին, ի՞նչ կասեք, պարոն Բաղդասարյանն ասաց․ «Անհաջող նմանակումներ են լինում, որոնք ծիծաղելի են դառնում։ Եթե ինչ-որ ձևով ուզում են Ազգային ժողովում իրենց հումորներով նմանվել, ծիծաղելի է դառնում իրենց իսկ համար և վերածվում է մանկապարտեզի։ Բայց ես շատ քիչ եմ հետևում, մենակ լուրերի ժամանակ, բայց եթե խորհուրդ եք տալիս, կհետևեմ»։
Դիտարկմանը, որ ձեր ժամանակ էլ «լեքսիկոն» կար, ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավարն ասաց՝ բայց համուհոտ կար։

Վեթթինգը Վահրամ Բաղդասարյանը համարում է աբսուրդ և ասում․ «Ես չեմ հասկանում․ եթե ինչ-որ մարդիկ հանցագործություններ են գործել, չեմ կարծում, որ էդ ձևով պետք է խնդիրը լուծել»։
Սասուն Միքայելյանի բացախոսության վերաբերյալ էլ պարոն Բաղդասարյանը տեղյակ չէր, բայց իմանալով, որ խոստացվել է «թավշյա հեռացում»՝ չառողջանալու դեպքում, ասաց․ «Կիսում եմ իրա անհանգստությունը»։

Վահրամ Բաղդասարյանը ներկայումս զբաղված է Վանաձորի պետական համալսարանում գիտամանկավարժական գործունեությամբ, ազատ ժամանակ էլ բիզնես պրոյեկտներ է ուսումնասիրում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել