Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության բաժինը:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծնվել է 1983թ.-ի հունվարի 10-ին

Կրթությունը

1990-2000թթ. - Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոց, Արմավիրի վարժարան

2000-2004թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ` բակալավրի աստիճան

2004-2006թթ. - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ` մագիստրոսի աստիճան

Աշխատանքային գործունեություն

2009-2010թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Արմավիրի ՏՀՏ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ

2010-2013թթ. - ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննիչ

2013-2014թթ. - ՊԵԿ հետաքննության վարչության հատուկ հանձնարարությունների բաժնում ավագ հարկային տեսուչ

2014թ. - ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի քննիչ

2017թ. - ՊԵԿ քննչական վարչության 1-ին բաժնի ՀԿԳ քննիչ

2017թ. - ՊԵԿ քննչական վարչության 2-րդ բաժնի  ՀԿԳ քննիչ բաժնի պետի տեղակալ

2018թ. - հունիսից ՊԵԿ քննչական վարչության պետ

2019 թվականի փետրվարի 14-ից ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել