Միացյալ Նահանգներում անվանել են ռեժիսոր Բազ Լուրմանի կողմից նկարահանվող երգիչ Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական ֆիլմում նրա դերի հիմնական հավակնորդներին: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Ինչպես նշվում է, այդ դերին հավակնում են «One Direction» խմբի մենակատար Հարի Սթայլը, ինչպես նաև ամերիկացի դերասան Անսել Էլգորթը, որը հայտնի է «Divergent» և «The Fault in Our Stars» ֆիլմերից:

Նրանցից բացի՝ քասթինգին մասնակցել են նաև դերասաններ Ահարոն Թեյլոր-Ջոնսոնը, Օսթին Բաթլերը և Մայլզ Թելերը:

Նշվում է, որ Փրեսլիի դերակատարը կընտրվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թոմ Հենքսը կարող է նկարահանվել Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական ֆիլմում: Ինչպես նշվում է, նա կարող է մարմնավորել գնդապետ Թոմ Փարքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել