Քաղաքական իմպոտենցիայի դրսևորումներից մեկը բուռն, բայց իմաստազուրկ գործունեությունն է: Օրինակ` Եղվարդի խճուղու լրիվ հարթ ու առանց լադոկների ասֆալտն արդեն մի քանի օր է՝ կտոր-կտոր քերում ու նորից  ասֆալտապատում են: Կրկնում եմ` գրեթե իդեալական վիճակում գտնվող Եղվարդի խճուղու մասին է խոսքը:

Որ նույն Դավիթաշենի բակերի ասֆալտը մանրից խրամատներով ու Մարիանյան փողրատներով է պատվում, էդ հեչ: Որ լիքը ճանապարհներ Երևանում ու միջպետական մայրուղիներ վերջին անգամ երևի Սերժից էլ առաջ են ասֆալտապատվել, դա էլ հեչ: Կարևորը էս ամառվա շոգին Եղվարդի խճուղին պարալիզացնելն է:

Կա՛մ ինչ-որ մեծ գաղտնիք կա, որ թույլ չի տալիս` ես հասկանամ չվնասված ասֆալտը փոխելու իմաստը, կա՛մ հարցի պատասխանատուն կլինիկական իդիոտ է, կա՛մ էլ ինչ-որ մեկը էս դրվագով պետական միջոցներ է լափում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել