Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված է այն ահասարսուռ պահը, երբ ահռելի սպիտակ շնաձուկը լողափի մոտ հետապնդում է անտեղյակ ալեվարողներին:

Տեսանյութն արվել է անօդաչու թռչող սարքի միջոցով ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի լողափերից մեկում: Դրանում ներկայացված շնաձուկն ունի 2,3 մ երկարություն: Այն մոտ հեռավորության վրա է գտնվում հինգ ալեվարողներից, որոնք սպասում են ալիքի մոտենալուն ու տեղյակ չեն՝ ով է իրենց հետապնդում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել