Ավստրալիայում Նավար Հերբերտ անունով ռեգբի խաղացողը մահացել է հարսանեկան ճոխ հանդիսության հաջորդ օրը, հաղրոդում է Daily Mirror-ը:

Հաղորդվում է, որ հարսանեկան արարողությունից 9 ամիս առաջ 22-ամյա Հերբերտի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել, և նրա վիճակը գնալով վատացել է:

Երիտասարդը որոշել է իր ընկերուհուն՝ Մայային, ամուսնության առաջարկ անել այն բանից հետո, երբ բժիշկները հայտնել են, որ նա ողջ մնալու շանսեր չունի:

Երիտասարդ զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Գոլդ Քոսթ քաղաքի լողափերից մեկում: Հանդիսությանը ներկա է եղել նրանց մանկահասակ որդին: Հերբերտը մահացել է հենց հարսանիքի հաջորդ օրը: Հանգուցյալի ընտանիքը պատրաստվում է կատարել նրա վերջին ցանկությունը՝ նրա մարմինն ամփոփել հայրենի Նոր Զելանդիայում:

«Այսօր ինձ համար տխուր և ծանր օր է: Ես կորցրի լավագույն ընկերոջս, ամուսնուս և մեր երեխայի հորը»,- գրել է մարզիկի կինը նրա մարմինը Նոր Զելանդիա տեղափոխելու համար հանգանակություն հավաքելու նպատակով ստեղծված էջում:







Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել