««Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուր­ների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ին­տենսիվ գործընթաց է սկսել, զինվորա­կան «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակ­ցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ար­տաքին անվտանգության խնդիրները լու­ծելու առումով ոստիկանությունը պետք է կարևոր դերակատարություն ունենա:

Ոստիկանության ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություններն ակտիվ բնույթ են կրում, իսկ համակար­գի «ներսի» մարդիկ նշում են, որ Մնացականյանը համակարգը «ձգելու» մեծ պրոցես է սկսել: Վերջինս համակարգ է փորձում բերել նոր մարդկանց, ակտիվ աշխատում են հատկապես ժամկետա­յին զինծառայությունը նոր ավարտող կամ ավարտած երիտասարդների»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել