Կալիֆոռնիայի գիտնականները պարզել են, որ 40-60 տարեկանից հետո քնի որակի վատթարացումը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների ի հայտ գալու մասին, հաղորդում է Medicalxpress-ը:

Հետազոտողները նշում են, որ վատ քունը կարող է ուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցային թանձրուկների կուտակման պատճառ դառնալ, որոնք իրենց հերթին նախորդում են Ալցհեյմերի հիվանդությանը:

Այնուամենայնիվ, փորձագետները հավելել են, որ չափազանց հազվադեպ է պատահում, որ այս սպիտակուցի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի նշաններ չնկատվեն:

ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ որպես վտանգավոր հիվանդությունների զարգացման կանխարգելիչ միջոց պետք է աշխատել քնի պայմանների բարելավման ուղղությամբ:

Նրանք նաև կոչ են արել մարդկանց ժամանակին ախտորոշվել և բուժել ապնոեն, որը քունը խանգարող խռմփոցի պատճառն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել