Լեհաստանից ժամանած հնագետները Կահիրեի մերձակայքում Սաքարա նեկրոպոլի մոտ մի քանի տասնյակ մումիաներ են հայտնաբերել, որոնց վրա տարբեր թանկարժեք զարդեր են եղել, հաղորդում է Science in Poland-ը:

Նշվում է, որ հայտնաբերված մումիաները մոտ երկու հազար տարեկան են: Դրանք անցել են բալզամացման միայն հիմնական փուլերը և թաղվել են փայտե դագաղներում, հենց ավազի փոսերում, այդ պատճառով դրանցից մի քանիսը վատ են պահպանվել:

Հետազոտողների ուշադրությունը հատկապես գրավել են մումիաների զարդերը՝ պարանոցի բազմագույն մանյակի տեսքով և ոտքերի վրայի թանկարժեք զարդերը՝ Անուբիս աստվածուհու յուրահատուկ կապույտ պատկերով, որը սովորաբար պատկերված է լինում սև գույներով:

Հայտնագործությունը կատարվել է Ջոսերի բուրգի մոտակայքում կազմակերպված պեղումների մեկնարկից 20 տարի անց: Դա աշխարհի ամենահին պահպանված քարե շինությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել