Երբեմն կանայք անտեղի բարդույթավորվում են, քանի որ տղամարդկանց աչքին նրանց թերություններն ամենևին էլ թերություն չեն երևում։ Սակայն մի մոռացեք․ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից։ Երբեմն նրանք չեն կարողանում հասկանալ միմյանց։ Իրականում ո՞ր թերություններն են անտեղի։ Ավելին՝ տղաները հակառակ սեռի ներկայացուցիչների մոտ հենց այդ թերություններով են հիանում։

Փոքր կուրծք

Առաջին մտացածին թերությունը, որից բոլոր կանայք ձգտում են ազատվել, որպեսզի դուր գան տղամարդկանց, փոքր կուրծքն է։ Այսօր պլաստիկ վիրաբուժությունը բավականին առաջ է գնացել, և իմպլանտներ տեղադրելու հնարավորությունը բավականին հասանելի է դարձել։

Աղջիկները դիմում են նաև էլ ավելի կտրուկ միջոցների։ Ոմանք այդ խնդիրը լուծում են հագուստի գրագետ ընտրությամբ։ Ճիշտ հագուստը կարող է քողարկել թերությունը։

Սակայն իրականում բոլոր այս քայլերը հարկավոր չեն։ Տղամարդկանց մեծամասնությունը սիրում է կանանց այնպիսին, ինչպիսին որ նրանք կան։

Լայն կոնքեր

Համարվում է, որ աղջիկները միայն իրենց համար են ցանկանում խնամված և գեղեցիկ լինել։ Սա կոկետություն է։ Իրականում կանանց մեծ մասը ցանկանում է գրավիչ լինել հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Սակայն երբեմն կատարելության հասնելու ճանապարհին նրանք մոլորվում են։ Օրինակ՝ լայն կոնքեր ունենալն այդքան էլ թերություն չէ։ Տղամարդիկ սիրում են նմանատիպ կառուցվածք, այնպես որ, պետք չէ տանջվել դաժան դիետաներով և մարզասրահներ այցելելով։

Ոչ կատարյալ փոր

Անգամ լեգենդար Մերլին Մոնրոն էր համոզված, որ առանց փորի կինը նման է առանց կահույքի բնակարանի։ Իմաստուն կին։ Չնայած աղջիկներն ամեն ինչ անում են, որպեսզի կատարյալ փոր ունենան, միևնույնն է, տղամարդկանց դա այնքան էլ սեքսուալ չի թվում։ Ավելին՝ մարզումներից առաջացած «խորանարդիկները» շատերի մոտ հակակրանք են առաջացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել