Facebook-ի օգտատեր Ջեն Ֆլիթը պատմել է, թե ինչպես են ստեղծվում իդեալական լուսանկարները սոցցանցերի համար: Նա նշել է, որ լուսանկարները հաճախ բեմադրվում են և իրականության հետ ոչ մի կապ չունեն: Այս մասին նա պատմել է սոցցանցում:

Ամերիկուհին պատմել է, որ կնոջ՝ մանկահասակ երեխայի հետ լողավազան այցելելու ականատես է եղել: Նա նշել է, որ մայրն ավելի շատ ժամանակ է ծախսել բեմադրված կադրերի ստեղծման և հեռախոսով խոսելու վրա, քան իր դստեր:

Խաղալիքները, որոնք հատուկ բերվել էին երեխայի համար, այդպես էլ ջրում չհայտնվեցին, իսկ արևայրուքի դեմ քսուկը նույնպես չօգտագործվեց: Արդյունքում մայրը և դուստրը հեռացան լողավազանից և մտան հանդերձարան:

Ես նստել և մտածում էի, թե ինչ է լինելու հետո: Պատկերացրի արված լուսանկարները, իդեալական խմբագրված և սոցցանում հրապարակված գրառումով, ինչպես, օրինակ, «Լողավազանում հիանալի ժամանակ եմ անցկացնում դստրիկիս հետ»,- նշել է բլոգերը:

Նա նաև ենթադրել է, որ այլ մայրեր, նայելով նման լուսանկարներին, կարող են մտածել, որ իրենց երեխաների համար շատ քիչ բան են անում: Բացի այդ՝ այդ պատկերները հաճախ մշակվում են հատուկ ծրագրերով, ինչը դրանք ավելի գրավիչ է դարձնում:

Բլոգերը հորդորել է մայրերին չհամեմատվել ուրիշների հետ և նշել, որ ամենակարևորը բնական լինելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել