Aysor.am-ը գրում է.

Ալավերդու պղնձաձուլարանի արդեն նախկին աշխատողներն այսօր փակել են Երևան - Թբիլիսի երկաթգիծը:

Պատճառն այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերության տնօրինությունը 200-ից ավելի աշխատակիցների պայմանագրերն այլևս չի երկարաձգել։

«Նրանք նախորդ տարվա հոկտեմբերից 2/3-ով վարձատրվում էին, հույսով, որ գոնե ինչ-որ բան փոխվի, պղնձաձուլական գործարանը վերագործարկվի կամ այլընտրանք առաջարկվի», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակցիայի համակարգող, պղնձաձուլարանի արդեն նախկին աշխատակից Արմեն Կիրակոսյանը։

Նա նշեց, որ Ալավերդիում ապրող ժողովրդի վիճակն այսօր շատ վատ է, այդ աշխատավարձը գոնե ինչ-որ չափով խնդիր էր լուծում։

«Առաջարկներ կան, որոնք առաջ են քաշում պղնձաձուլարանի նախկին աշխատակիցները։ Վարչապետի մակարդակով խոստացվել էր, որ գործարանի չգործարկվելուց հետո գործազուրկ ալավերդցիների որոշակի հատվածը տեղափոխվելու էր Թեղուտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել